կարևոր
2557 դիտում, 1 ամիս առաջ - 2024-04-12 22:14
Աշխարհ

Լիբանանից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ

Լիբանանից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ

Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 50 հրթիռ։ Իսրայելի հյուսիսում հնչել են օդային հարվածների ազդանշաններ, իսկ «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության հրետամարտկոցները հետ են մղել հրթիռակոծությունը: Իսրայելի բանակը հայտնել է, որ զոհեր չկան։

Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հաստատել է, որ տասնյակ հրթիռներ են արձակվել իսրայելական հրետանու դիրքերի ուղղությամբ։

Իսրայելական բանակը հայտնել է, որ Լիբանանից արձակված շուրջ 40 հրթիռներ հասել են Իսրայելի տարածք, մի քանիսը որսացել են հակաօդային պաշտպանության համակարգերը կողմից կամ դրանք ընկել են անապատի տարածքում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ապրիլի 12-ին սպասվում է Իրանի հնարավոր հարձակումը Իսրայելի դեմ։ Սպասվում է, որ հարձակման ժամանակ ռազմական թիրախների դեմ ավելի քան 100 անօդաչու թռչող սարքեր և տասնյակ հրթիռներ կօգտագործվեն։