|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Դպրոցներում դասերի հետաձգումը առողջապահական խնդիրների հետևանք էր, որի հետևանքով գիտեինք, որ լրացուցիչ խնդիրներ են ստեղծվելու` կրթության կազմակերպման առումով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Աշոտյանի հավաստմամբ` իրենք արդեն ունեն առաջարկներ` հետաձգված դասերը լրացնելու ձևերի:
«Ուսումնական ծանրաբեռնվածությունը տարբեր է տարրական ու միջին դպրոցներում և ընդհանուր առմամբ բաց է թողնվել 24-36 դասաժամ: Բաց թողնված դասերից հինգ օրերը կլրացվեն գարնանային արձակուրդների հաշվին, իսկ մյուս հինգ օրերն էլ կլրացվեն կամ շաբաթ օրերը դասի գնալու հաշվին կամ դասերից հետո հավելյալ դասաժամերի միջոցով: Վերջին տարբերակն անցանկալի ձև է, քանի որ տեղից էլ ուսումնական ծրագիրը բավական ծանրաբեռնված է: Մի խոսքով, դպրոցներն իրենք կորոշեն»,-ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ դեռևս կառավարությունից հանձնարարական չեն ստացել, թե արդյոք դպրոցները և մանկապարտեզները կրկին ստիպված կլինեն արձակուրդը երկարացնել: Ըստ նրա` եթե կառավարությունը կրկին նման խնդիր բարձրացնի, կարևորությունը տալով առողջությանը, ԿԳՆ-ն համապատասխան hանձնարարականը կկատարի: