կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-20 13:20
Հասարակություն

Կառավարությունը կփոխհատուցի Երասխ և Պարույր Սևակ գյուղերի բնակչության ծախսած էլեկտրաէներգիայի գինը

Կառավարությունը կփոխհատուցի Երասխ և Պարույր Սևակ գյուղերի բնակչության ծախսած էլեկտրաէներգիայի գինը

Այսօր կառավարության նիստում որոշվեց 2016 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից Արարատի մարզպետարանին հատկացնել 94 միլիոն դրամ: Նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ Արարատի մարզպետարանի պատվիրատվությամբ մի շարք շինարարական ծրագրերի գծով գնման գործընթացների կազմակերպումն ու պայմանագրերի կնքումը 2015 թվականի բյուջետային տարվա վերջում իրականացնելու հանգամանքով պայմանավորված, հնարավոր չի եղել այդ ծրագրերի գծով ֆինանսավորումն ու վճարումներն իրականացնել 2015 թվականին և այդ միջոցները` 92,674.0 հազար դրամի չափով ետ են վերադարձվել պետական բյուջե: Բացի այդ, 2015 թվականին չի վճարվել նաև Արարատի մարզի սահմանամերձ համայնքների Երասխ և Պարույր Սևակ գյուղերի բնակչությանը 2015-ի նոյեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցումը, ոը կազմում է 1 միլիոն 365 հազար դրամ և վերը նշված գումարն ուղղվելու է տվյալ խնդիրների լուծմանը: