Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում, ըստ որի` կառավարությունը փոխհատուցելու է 2015 թվականի ամռանը հակառակորդի իրականացրած մարտական գործողությունների հետևանքով Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակչությանը պատճառված վնասը` Տավուշի մարզպետարանին հատկացնելով հատկացնելով 8 մլն 935 հազար դրամ:
2015 թվականի ամռանը Կոթի համայնքում հակառակորդի հրետակոծությունների պատճառով չհնձված հացահատիկի տարածքների (27.5 հա) կրած նյութական վնասը կազմել է 11 մլն 935,5 հազ. դրամ: Նշված գումարից 3 մլն դրամը 2015թ. տարեվերջին օգնության կարգով փոխհատուցվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, որը համամասնորեն բաժանվել է բոլոր սեփականատերերին:
«ՀՀ Տավուշի մարզպետին ուղղված` Կոթի համայնքի համայնքապետի` 2015 թ. հուլիսի թիվ 50 գրությամբ ներկայացվել էր հրետակոծության հետևանքով տուժած 20 սեփականատերերի տվյալներ, քանի որ 2 սեփականատեր նախատեսում էին հավաքել բերքը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ 2 սեփականատերերը ևս չեն կարողացել հավաքել հացահատիկի բերքը, այդ իսկ պատճառով նյութական վնասի չափը փոխվել է՝ 10,879.5 հազար դրամից դառնալով 11 մլն 935,5 հազար դրամ:
Ներկայացված նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Տավուշի մարզպետարանին հատկացնել մնացած 8,935.5 հազար դրամ գումար՝ սահմանամերձ Կոթի համայնքի բնակիչներին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով»,- նշված է հիմնավորման մեջ: