Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է։Հայ ժողովրդի պատմության մեջ աշխարհում ամենամեծ ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը, մեր հիշողության մշտարթուն էջն է։ ճիշտ է նաև այն փաստը, որ մի երկար ժամանակահատված լռության տարիներ էին, երբ Խորհրդային միության ինտերնացիոնալիզմի գաղափարախոսությանը զոհվում էր ազգային մտածողությունն ու ազգայնականությունը և պատեհ առիթից օգտվեցին թուքերը՝ շարունակաբար կեղծելով իրական պատմությունը։ Ավելին՝ նրանք ջանում էին ընդհանրապես հերքել ցեղասպանության փաստը։
Թուրք պատմաբանները տպագրում էին գրքեր, ուր դարասկզբի ոճրագործությունը ներկայացվում էր ամենևին հակառակ տեսանկյունից։ ԵՎ հայ դատի պաշտպանության դժվարին խնդրի լուծումը մնաց սփյուռքի ուսերին։ Թեև հենց Խորհրդային Հայաստանում ապրող մտավորականներն ու ազգային արժեքներ կրող մարդիկ ամեն ինչ անում էին հրապարակ բերելու անցյալի պատմության մոռացված էջերը, հիշելու և հիշեցնելու, համայն հայության դատը։
Այսօր արդեն, նորանկախ Հայաստանում համայն հայությանը առաջնորդում է մի ընդհանուր կարգախոս՝ ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ: Այս կարգախոսը հորդոր է բոլորիս լինելու միասնական։ #Համազգայինի_Երևանի_գրասենյակ Ներկայացնում ենք հատվածներ Պ․ Սևակի ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ պոեմից։
Կարդում է Վահագն Զաքարյանը։
#ՄնաՏանը #Պարույր_Սևակ