կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-01-19 16:48
Քաղաքական

«Ժառանգություն»-ը դրսից մարդ է ուզում

«Ժառանգություն»-ը դրսից մարդ է ուզում

«Ժառանգություն»-ն Ընտրական օրենսգրքի հետ կապված առաջարկներ չի ներկայացնելու: Այս մասին Yerkir.am-ի զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Մենք մեր տեսակետը չենք փոխելու: Առաջարկ անելու կարիք չեմ տեսնում, ամեն ինչ ակնհայտ է, ամեն ինչ հայտնի է»,- ասաց Մարտիրոսյանը և հավելեց, որ «Նոր Հայաստան»-ն էլ չի մասնակցելու քննարկումներին: «Քննարկման ֆորմատը կարող է միայն լինել այն, որ միջազգային գործընկերները երաշխիքներ տան, որ եռակողմ քննարկումների արդյունքում ընդդիմության առաջարկները կընդունվեն: Միայն ընդդիմություն-իշխանություն քննարկումն անիմաստ քննարկում է: Միայն միջազգային գործընկերների երաշխիքների առկայության պարագայում կարող են քննարկումներ լինել»,- եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը: