կարևոր
508 դիտում, 10 ժամ առաջ - 2024-10-14 16:48
Հասարակություն

Ինչո՞ւ խաղացին N 20 դպրոցի անվան հետ, հիմա էլ դրսից են ուզում մեզ ճնշել՝ տնօրենին փոխելով. լոգոպեդ

«Ինչո՞ւ խաղացին N 20 դպրոցի անվան հետ, հիմա էլ դրսից են ուզում մեզ ճնշել՝ տնօրենին փոխելով։ Շատ ցավալի է, որ այս ամենը կատարվեց հենց մեր դպրոցում, և հիմա էլ կարգ ու կանոն են փոխում։ Ցանկալի է, որ մեր հետ քննարկեն և կարծիք հարցնեն»,- լրագրողների հետ զրույցում  ասաց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի լոգոպեդը՝ անդրադառնալով դպրոցի շուրջ ծավալվող իրադարձություններին։  
 

Հիշեցնենք, որ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում փորձում են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել դպրոցին անծանոթ մարդու, ծնողներն ու ուսուցիչները դեմ են և պնդում են, որ իրենք իրենց թեկնածուն ունեն։

Նաև նշենք, որ օրեր առաջ ԱԱԾ աշխատակիցները դասի ընթացքում ներխուժել էին դպրոց ու երեխաների աչքի առաջ ձերբակալել ֆիզիկայի ուսուցչին։ Դա արվել էր բավականին մեծ աղմուկով, ինչը շարժել էր ծնողների, ուսուցիչների զայրույթը, անգամ ԿԳՄՍ նախարարությունը նման վարվելակերպը համարեց անթույլատրելի։

Մանրամասն՝ տեսանյութում։