Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Չորեքշաբթի Աֆղանստանի Հերաթ և Քանդահար գավառական մայրաքաղաքներն իրար կապող մայրուղիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առվազն 34 ուղևոր, այդ թվում` երեխաներ, ևս 17-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով տեղի պաշտոնյաների խոսքերը:
Նշվում է, որ անվտանգությունն օր օրի վատթարանում էր ամբողջ Աֆղանստանում, քանի որ «Թալիբան» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների գրոհայինները գրեթե ամենօրյա հարձակումներ էին իրականացնում աֆղանական ուժերի, կառավարության աշխատողների և քաղաքացիական անձանց վրա:
«Թալիբան»-ը դերևս չի մեկնաբանել հայտարարությունը, քանի որ հարձակման համար պատասխանատվության անհապաղ պահանջ դեռևս չկա:
Հավելվում է նաև, որ չորեքշաբթի տեղի ունեցած պայթյունը հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ է, երբ ԱՄՆ պաշտոնյաները և «Թալիբան»-ի ներկայացուցիչները նույնպես պետք է վերսկսեն բանակցությունները՝ համաձայնեցնելու համար անվտանգության երաշխիքների դիմաց արտաքին ուժերի դուրսբերման ժամանակացույցը: