կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-10 11:42
Սպորտ

«Բարսելոնա»-ն ու «Ռեալ»-ը հաղթեցին խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈւԹ

 «Բարսելոնա»-ն ու «Ռեալ»-ը հաղթեցին խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈւԹ

 Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց «Գրանադա»-ին: Կատալոնացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լեո Մեսսին 8’, 14’, 58’: Եվս մեկ գոլ հեղինակեց Նեյմարը 83’: 

«Ռեալ»-ը Զիդանի գլխավորությամբ առաջին խաղում սեփական հարկի տակ 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Դեպորտիվո»-ի դարպասը:  Արքայական թիմի կազմում դուբլ ձևակերպեց Բենզեման 15’, 90+1’: Երեք անգամ էլ գոլի հեղինակ դարձավ Բեյլը  22’, 49’, 63’:

 «Սևիլյա»-ն 2:0 հաշվով հաղթեց «Ատլ. Բիլբաո»-ին, «Լեվանտե»-ն 2:1 հաշվով հաղթեց  «Ռայո Վալենկանո»-ին, իսկ «Խետաֆե»-ն նվազագույն հաշվով առավելության հասավ «Բետիս»-ի նկատմամբ:

 19-րդ տուրի մյուս հանդիպումները տեղի կունենան այսօր: