կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-26 01:36
Սպորտ

ՉԼ. «Բարսելոնա»-ն հաղթեց խոշոր հաշվով. Մեսսին գերազանցեց Ռաուլի ռեկորդը

ՉԼ.  «Բարսելոնա»-ն հաղթեց խոշոր հաշվով. Մեսսին գերազանցեց Ռաուլի ռեկորդը

F խումբ: ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բարսելոնա»-ն հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց ԱՊՈԵԼ-ի դարպասը: 27-րդ րոպեին հաշիվը բացեց Լուիս Սուարեսը, ով խփեց առաջին գնդակը կատալոնացիների կազմում:  38-րդ րոպեին Լեո Մեսսին կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 58-րդ և 87-րդ րոպեներին ևս մեկական գոլի հեղինակ դարձավ  :  Նշենք նաև, որ խփած առաջին գոլից հետո արգենտինացի հարձակվողը դարձավ Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու և գերազանցեց Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլի ռեկորդը, ով հեղինակավոր այս մրցաշարում խփել է 71 գոլ:  Այժմ Մեսսին ունի խփած 73 գնդակ:  Հիշեցնենք, որ Լա լիգայի վերջին տուրում արգենտինացին, խփելով 252-րդ գնդակը, գերազանցեց Տելմո Սարայի ցուցանիշը և դարձավ Իսպանիայի առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու:

 

Խմբի մյուս խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Այաքս»-ին: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Կավանին` 33՛, 83՛, և Իբրահիմովիչը` 79՛:  «Այաքս»-ի կազմում միակ գոլը հեղինակեց Կլաասենը` 67՛: