կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-28 01:10
Քաղաքական

19 ամյա ձեռքբերումներն ու բացթողումները

19 ամյա ձեռքբերումներն ու բացթողումները

Մենք ունենք տարածաշրջանի ամենակայացած բանակը, եւ մեր հաղթանակը  հայ զինվորի ոգու ուժի մեջ է:  Հիմնականում այսպես էին գնահատում ՀՀ զինված ուժերի անցած 19 ամյա ուղին քաղաքագետ Ալեքսանդր Մանսայանը, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն ու ՀՀ ՊՆ-ին կից Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:

 

 

Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի, այն որ մեր բանակը մարտունակ է եւ կայացած, փաստում են ոչ միայն Հայաստանցի փորձագետները, այլ նաեւ միջազգային շատ եւ շատ ռազմական մասնագետներ: Ավելին` դա շատ լավ  հասկանում է նաեւ Ադրբեջանը, հակառակ դեպքում վաղուց արդեն դիմած կլիներ խնդիրն ուժի միջոցով լուծելուն:

 

 

Դավիթ Ջամալյանը խոսեց նաեւ այն առանձնահատկության մասին, որով մեր բանակը տարբերվում է մյուսներից: Մեր բանակն ունի 24 ժամյա մարտական  հերթապահություն, այսինքն խրամատավորված բանակ է: Բանախոսները փաստեցին նաեւ, որ այսօր բանակում կառուցվածքային առումով շարունակական բարեփոխումներ են կատարվում:

 

 

Բնականբար բարեփոխումների կողքին հնարավոր չէ, շրջանցել նաեւ ՀՀ բանակում թերացումները: Հատկապես այն, որ վերջին շրջանում բանակում շատացել են բռնարարքները: Սրա վերաբերյալ Արծրուն Հովհաննիսյանն ասում է.

«Պարզապես բանակում հիմա ամեն բան ավելի թափանցիկ է դարձել, ավելի մատչելի լրատվամիջոցների համար, դրա համար էլ խախտումների մասին շատ է խոսվում: Եվ յուրաքանչյուր խախտում էլ խստագույնս պատժվում է»:

 

 

Պատժվելը գուցեեւ պատժվում է, սակայն դրանից բռնությունների թիվը չի նվազում: Կա եւս մեկ խնդիր, այն որ ռազմական շատ բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր զբաղվում են բիզնեսով, պաշտոնյաներից ոմանց պահվածքն էլ, մեղմ ասած չի համապատասխանում մարտական ուղի անցած զինվորականի պատկերին:

 

 

Այս խնդիրը բանախոսներին եւս մտահոգում է, եւ ըստ նրանց այդ տեսակ խնդիրները վերացնելու առումով աշխատանք նույնպես տարվում է: Գուցեւ աշխատանք տարվում է, սակայն իրավիճակը շարունակում է մնալ նույնը:

 

 

Չենք կարող ժխտել նաեւ, որ չնայած բարեփոխումներին, միեւնույնն է, ժողովրդի մոտ դեռեւս կա անվստահություն ՀՀ բանակի հանդեպ,եւ յուրաքնչյուր ծնող իր երեխային բանակ ուղակելիս դեռեւս վախ ունի իր սրտում: Իսկապես ցավալի է, երբ խաղաղ պայմաններում զինվոր է զոհվում, կամ զինվորն իրենից ավագի կողմից ծեծի է ենթարկվում:

 

 

Ինչեւէ, իր բոլոր ձեռքբերումներով, կորուստներով եւ բացթողումներով հանդերձ անկախ Հայաստանի հանրապետության բանակը այս տասնինը տարիների ընթացքում հասցրել է անել ասյքանը, մնում է հուսալ, որ մեր բանակի վերաբերյալ պաշտոնական լավատեսությունն իսկապես տարիների ընթացքում կարդարացվի: