կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-12 13:41
Հասարակություն

Մարմնավաճառներն արդեն իրենց անձնական խնդիրներն են վեր հանում

Մարմնավաճառներն արդեն իրենց անձնական խնդիրներն են վեր հանում

Երեկ henaran.am-ը բաց նամակ էր հրապարակել, որի հեղինակը` Աննա անունով մի համասեռամոլ, դիմել էր օրերս Կոմայգուց համասեռամոլներին վտարելու համար ստորագրահավաք կազմակերպած`  «Մայրաքաղաքը յուրաքանչյուրիս» ՀԿ-ի նախագահ Մելինե Յավրյանին:

 

«Խորհրդի կարգով ընդունիր ասածս, զգուշացրու նաեւ ընկերներիդ, որ վերջ տան այդ անիմաստ ակցիային, որը դեմա փոքրամասնության իրավունքներին: Սա դեռ ընդամենը զգուշացում է եւ եթե չես ուզում փոշմանել, որ աղջիկ ես ծնվել էս երկրի երեսին, վերջ տուր այդ ամենին եւ մի խոսա մեր մասին ընդհանրապես: Մենք շատ ենք եւ եթե ուզենք` բոլորիդ էլ կվտարենք»,- գրել էր նամակագիրը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Մելինե Յավրյանը նշեց, որ ինքն ամենեւին էլ լուրջ չի վերաբերվում այդ նամակին: «Նամակի հեղինակի կողմից մի փոքր ագրեսիա կար իմ հանդեպ, նա նաեւ մի քանի գռեհիկ արտահայտություններ է արել` ինձ ուղղված, որոնք չէի ուզենա կրկնել: Հասկանում եմ, որ նամակն ավելի շուտ այլ հասցեատերեր ունի` ՀՀ ոստիկանությունը, դատախազությունը, քաղաքապետարանը, կառավարությունը. դա իրենց բացթողումն է, որ այսօր փոքրամասնությունները այդպիսի մեծ թափով կարողանում են իրենց իրավունքները վերհանել եւ անգամ սխալ են հասկանում այն ամենը, ինչ անում ենք»,- ասաց նա եւ հավելեց, որ իրենց գործողությունները համասեռամոլների դեմ չեն ուղղված, իրենք ցանկանում են այգին մարմնավաճառներից մաքրել. «Իսկ իրենք արդեն իրենց անձնական խնդիրներն են մեջբերում ու մեզ վիրավորանքներ հասցնում»:

 

Յավրյանը նշեց, որ նամակն իրենց համար ոչ մի նշանակություն չունի, եւ իրենք շարունակելու են իրենց պայքարը: Նա տեղեկացրեց նաեւ, որ ավելացել է այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են ստորագրահավաքին միանալ: «Պետք է մի օր եւ ժամ նշանակենք, որ մարդիկ գան եւ միանան մեր ակցիային: Այս օրերին տարբեր ՀԿ-ների կողմից հայտարարություններ տեսա, թե նրանք նույնպես Կոմայգում պայքար են սկսել, եւ ես կցանկանայի, որ նրանք միանային մեզ եւ ստորագրահավաքն իրենց կազմակերպության առաջին գործը չդարձնեին»,- ասաց Յավրյանը:

 

Նա նշեց, որ Երեւանի քաղաքապետարանը դեռ չի պատասխանել իրենց բաց նամակին` այգին մարմնավաճառներից մաքրելու պահանջով, սակայն հույս ունեն, որ քաղաքապետարանն անպայման կարձագանքի: