Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կ.Պոլսում թուրքերեն է թարգմանվել Հայաստանի պատմական մայրաքաղաք, 1001 եկեղեցիների քաղաք Անիի հազարամյա պատմությունը ներկայացնող «Անիի ավերակները» գիրքը:
«Ակօս»-ը տեղեկացնում է, որ վանահայր Գրիգոր Բալաքյանի կողմից 1910-ին հրատարակված գիրքը թարգմանել են Սաթենիկ Ուսթան և Անահիտ Հազարյանը: Գրքի թարգմանված տարբերակը վերնագրվել է «Անցյալի հոգնատանջ վկաները՝ Անիի ավերակներ», այն լույս է տեսել Պոլսի «Փարոս» հրատարակչության կողմից:
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին Կ.Պոլսում Հունաստանի դեսպանության մշակութային կենտրոնում: Շնորհանդեսին ներկա են եղել գերապայծառ Լևոն Զեքիյանը, գրքի հովանավոր Պետրոս Շիրինօղլուն, Սևծովյան տնտեսական համագործակցության հայաստանյան ներկայացուցիչ Արսեն Ավագյանն ու Ենիքյոյի հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդ Լաքի Վինգասը:
Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկած` գրքի համաթարգմանիչ Սաթենիկը նշել է, որ գիրքը թուրքերեն թարգմանելու միտքը ծնվել է ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի հետ զրույցների արդյունքում: Վերջինս իր հերթին «Անիի ավերակները» թարգմանել է անգլերեն: