|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռովշան Ռզաևը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որն, ըստ էության, ԱՄՆ-ի «հակաադրբեջանական» օրինագծի պատասխանն է. հայտնում է haqqin.az-ը:
Նախագծում առաջարկվում է դադարեցնել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը էներգետիկայի, անվտանգության և ռազմական ոլորտներում, կասեցնել ադրբեջանցի զինվորականների մասնակցությունը Աֆղանստանի խաղաղապահ գործողությանը, արգելել ԱՄՆ ռազմական և այլ բեռների տարանցիկ փոխադրումը Ադրբեջանի տարածքով, ինչպես նաև Ադրբեջանի ենթակառուցվածքների օգտագործումը:
Առաջարկում է նաև սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից ԱՄՆ-ի հետկանչի գործընթացը: