|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարությունը մտադիր է դադարեցնել ամիսներ առաջ սկանդալային հայտարարություններ արած բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանին տված տարկետումը։ Բռնցքամարտիկը մարտի վերջին ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից եւ այսուհետ հանդես է գալու այլ երկրի դրոշի ներքո՝ չմանրամասնելով, թե որ երկրի մասին է խոսքը: Իսկ դրանից առաջ՝ տարեվերջին, իր դժգոհությունն էր հայտնել նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ նշելով, որ չեմպիոն դառնալուց հետո իրեն օդանավակայանում չեն դիմավորել, չեն շնորհավորել։
ԿԳՄՍՆ-ն մարզիկի դժգոհությունները որակել էր անհիմն՝ հայտնելով, որ Իսրայելյանը վերջին 2 տարին ամբողջությամբ ստացել է իրեն հասանելիք պարգեւավճարները: Հիմա կառավարությունը որոշել է ուժը կորցրած ճանաչել 2022 թ․ դեկտեմբերի 29-ի որոշումը, համաձայն որի՝ Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ Է․ Իսրայելյանին, պարտադիր զինծառայության 2022 թ․ ձմեռային զորակոչից տարկետում էր տրվել։ Տրված տարեկետումը չեղարկվում է «ՀՀ բռնցքամարտի հավաքական թիմի կազմում այդ քաղաքացու ընդգրկված չլինելու հիմքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում