կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-18 16:45
Քաղաքական

Այսօր ամենից բարձր գոռացող քաղաքական ուժերը աճուրդի էին հանել հանձնաժողովում իրենց տեղերը. Զոհրաբյան

Այսօր ամենից բարձր գոռացող քաղաքական ուժերը աճուրդի էին հանել հանձնաժողովում իրենց տեղերը. Զոհրաբյան

ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախ դժգոհեց, որ երբ երեկ ինքը մի փոքր ցանկացավ շեղվել օրակարգից, ԱԺ նախագահն անջատեց իր խոսափողը, մինչդեռ` որոշ պատգամավորներ մոտ 10 րոպե շեղվեցին օրենքի քննարկումից, բայց նրանց խոսափողը ոչ ոք չանջատեց: Պատգամավորը զգուշացրեց, որ ինքն էլ կշեղվի  դեղերի մասին օրենքի քննարկումից և կանդրադառնա հանրաքվեին:

«Այո, հանրաքվեն ուղեկցվել է որոշ խախտումներով: Ցավոք, հանրաքվեն չավելացրեց վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ, և այն քաղաքական ուժերը, որոնք պետք է լինեին իրենց տեղում, այսինքն` ընտրական հանձնաժողովներում, թող բարի լինեին` իրենց տեղերը բիրիքով, էժանով չհանեին վաճառքի, և ոչ թե ԿԸՀ-ն հայտարարեր, որ շատ տեղերում այդ ուժերը չեն կարողացել լրացնել տեղերը: Այսօր ամենից շատ բարձր գոռացող քաղաքական ուժերը աճուրդի էին հանել հանձնաժողովում իրենց տեղերը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: