|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում այսօր պրեմիերա է. «Դիլեմա»` այսպես է կոչվում նոր` պարային ներկայացումը:
Ներկայացման բեմադրությունն ու երաժշտական ձևավորումը հեղինակել է Անի Աբրահամյանը, նկարչական ձևավորումը և գրաֆիկան Նարե Հովհաննիսյանինն են:
Ներկայացման մեջ հանդես կգան Նարեկ Բաղդասարյանը, Շուշան Ասլանյանը, Արմինե Հովհաննիսյանը, Ափո Յաղմուրյանը, Աննա Վարդանյանը, Գաբրիել Խուդեդան:
Դիլեմա` իրավիճակ, որ հաճախ է խռովում մեր հոգին։ Եվ ինչպե՞ս լավագույնս արտահայտել այս վիճակը, եթե ոչ` մարմնի լեզվով։ Նոր, ինքնատիպ բեմադրություն, որում միտքն արտահայտում է գտնում ոչ թե բառերի, այլ շարժման միջոցով. խոսքին փոխարինելու է գալիս պարը:
Ներկայացումը կցուցադրվի նաև վաղը: