|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի շենքի հարցը լուծվել է: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, ով վերջերս ստանձնել էր թատրոնի` գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:
Չալդրանյանը նշեց, որ սեպտեմբերից կսկսվի թատրոնի շենքի կառուցումը: «Սեպտեմբերին ԵԹԿՊԻ-ի մոտակայքում կսկսի կառուցվել նոր շենքը: Համազգային թատրոնը դարձել է իմ երկրորդ տունը, քանի որ այսօր ստանձնել եմ թատրոնի և՛ տնօրենի, և՛ գեղարվեստական ղեկավարի առաքելությունը: Պետք է կարողանանք ոտքի հանել շատ բաներ: Շուտով կքանդվի թատերական ինստիտուտի հարևանությամբ գտնվող մի մեծ, դատարկ, վթարային շենք, և զրոյից պետք է սկսենք թատրոնի շենքի շինարարությունը»,-ասաց Չալդրանյանը:
Նա նշեց նաև, որ արդեն իսկ աշխատում է ճարտարապետների հետ.«Ես աշխատում եմ Նարեկ Սարգսյանի հետ, քանի որ հեշտ բան չէ թատրոն կառուցելը, այն հասարակ շենք չէ: Անկախության ձեռքբերումից հետո սա առաջին թատրոնի կառուցումը կլինի, քանի որ մենք 25 տարվա մեջ միայն կորցրինք ու վաճառեցինք մեր թատրոնները»: