Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Այսօր կառավարության նիստում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց որոշում, որով առաջարկվում է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N 5 բազմաբնակարան շենքի չբաշխված բնակարանները բաշխելու մասին: Նախարարը նշեց, որ ընդհանուր թվով 40 բնակարան կա, որոնցից 11-ը հատկացվել են Ծաղկահովիտ համայնքում երկրաշարժի հետևանքով բնակարանները կորցրած անձանց` համաձայն վարչապետի հանձնարարականի: Մնացած 29 բնակարաններից 6-ը հատկացվում են դարձյալ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած` Արագածոտնի մարզի բնակավայրերում տուժած ընտանիքների, 4-ը` սոցիալապես անապահով և բնակարանի կարիք ունեցող ընտանիքների, 16 բնակարան` բնակարանային պայմանների կարիք ունեցող ընտանիքների, 2 բնակարան հանձնում են պաշտպանության նախարարությանը:
«Մնում է մեկ 4 սենյականոց բնակարան, որն առաջարկում ենք թողնել որպես ծառայողական բնակարան, որովհետև այլ շահառու չունենք»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Վարչապետը զարմացավ. «Բա զոհվածի ընտանիք չկա՞, կամ երկրաշարժից տուժած մարդկանց տրամադրեք ու ավարտենք: Ես դեմ եմ, որ լինի ծառայողական բնակարան: Մի հատ անապահով ընտանիքի տվեք»: