Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
223 երիտասարդ ընտանիք նախորդ տարվա ընթացքում բնակարան է ձեռք բերել «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում: Այս բնակարանների գնման համար բանկերից եւ վարկային կազմակերպություններից տրվել է, ընդհանուր առմամբ, 1.8 միլիարդ դրամ:
«Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպության այս տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Արսեն Սողոմոնյանը:
223 հիփոթեքային վարկերի 147-ը տրամադրվել են Երեւանում` 1.4 միլիարդ դրամ արժողությամբ, 76-ը` մարզերում` 0.4 միլիարդ դրամ:
Ծրագիրը սահմանում է, որ գնվող բնակարանի գինը չի կարող գերազանցել 16 միլիոն դրամը (մոտավորապես` 43-44 հազար դոլար): Հարցին, թե հիմնականում ի՞նչ գնի սահմաններում են եղել գնված բնակարանները, Ա. Սողոմոնյանը պատասխանեց. «Երեւան քաղաքում հիմնականում հենց 16 միլիոնի սահմաններում, իսկ մարզերում, դատելով քանակից եւ գումարի չափից, կարելի է եզրակացնել, որ ավելի ցածր արժեքով են ձեռք բերվել բնակարանները: Իսկ թե ո՞ր շահառուի կողմից որքա՞ն գումարով է գնվել, դա արդեն բանկային գաղտնիք է»:
Ա. Սողոմոնյանը նշեց նաեւ, որ նոյեմբերին կառավարության որոշմամբ ծրագրի պայմանների բարելավմանն ուղղված փոփոխություններ են կատարվել մարզերում բնակարաններ գնելու դեպքում: Կանխավճարը սահմանվել է 10 տոկոս, իսկ ամսական տոկոսադրույքի չափը` 6.5-7 տոկոս: Նշենք, որ Երեւանում այս թվերը համապատասխանաբար 30 եւ 8-8.5 տոկոս են:
Այս ծրագրի շահառուների համար ուղեցույց է տպագրվել` 30 հազար օրինակով, եւ բաժանվել է ծրագրում ընդգրկված բանկերին ու վարկային կազմակերպություններին: