կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-24 10:45
Հասարակություն

ԱԺ հին ուղեգորգերը ոչ մի տեղ չեն անհետացել. Կնյազ Սարոյանը պարզաբանում է

ԱԺ հին ուղեգորգերը ոչ մի տեղ չեն անհետացել. Կնյազ Սարոյանը պարզաբանում է

ԱԺ-ի կողմից նոր ուղեգորգերի ձեռք բերումը պայմանավորված է հին ուղեգորգերի մաշվածությամբ և պիտանելիության հետ կապված խնդիրներով: Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը:

«Գնումների ողջ գործընթացը տեղի է ունենում սահմանված ընթացակարգերին համապատասխան: Հին ուղեգորգերը դեռևս Ազգային ժողովում են, ցանկացած պահի լրագրողները կարող են տեսնել դրանք:

Հավելենք, որ ձեռք բերված ուղեգորգերի մի մասը դեռևս այս տարվա ապրիլի 9-ին օգտագործվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության ժամանակ:

Ինչ վերաբերում է նկատառմանը, թե գնման փաստաթղթերի տակ ստորագրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Մխեյանը, ապա տեղեկացնում ենք, որ Գագիկ Մխեյանը գնումների կազմակերպման նպատակով գործող հանձնաժողովի նախագահն է և տրամաբանական է վերջինիս ստորագրության առկայությունը:

Ի հավելումն նշենք, որ խոսքը ոչ թե 600 հատ ուղեգորգի, այլ 600 քմ ուղեգորգի մասին է, որի 1 քմ արժե 8500 դրամ»,- գրել է Սարոյանը:

Տեղեկացնենք, որ թերթերից մեկը գրել էր. «ԱԺ-ն դեռ մայիս ամսին ուղեգորգ գնելու համար ՀՀ պետական բյուջեից 5.1 մլն դրամ է ծախսել: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ ԱԺ-ն «Արմկարպետ» ՍՊԸ-ից գնել է ընդհանուր 600 հատ ուղեգորգ՝ յուրաքանչյուրը 8500 դրամ արժողությամբ: Ուղեգորգերի տեխնիկական նկարագրում էլ նշված է, որ դրանք պետք է պատրաստված լինեն որսի թելից ու պոլիպրոպիլենից, լինեն հակաալերգիկ ու հրակայուն: Իսկ արդեն վերջնական նախշերը պետք է համաձայնեցվեն պատվիրատուի հետ: Մինչ այդ, հետաքրքիր է՝ ի՞նչ են եղել ԱԺ-ի հին ուղեգորգերը, որ հիմա նորերը ձեռք բերելու կարիք է առաջացել»: