|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից շարունակվում է ինտենսիվորեն խախտվել հրադադարի պահպանման ռեժիմը:
Դեկտեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 /137 արկ/, 82 /209 արկ/, 120 /52 արկ/ միլիմետրանոց ականանետներից,ՀԱՆ-17 /93 արկ/, ՌՊԳ-7 /11 արկ/ տիպի նռնականետներից, ինչպես նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքից /42 արկ/ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ իրենց պատժիչ գործողություններով ճնշելով հակառակորդի նախահարձակ ակտիվությունը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն