Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ հերթական քառօրյայի սկզբում նիստը վարող` ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը խոսեց ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս գիշեր արձանագրված ինտենսիվ հրետակոծության մասին, որի հետևանքով հայկական կողմն ունի երկու զոհ: Նա ցավակցեց զոհերի հարազատներին:
«Երեկ երեկոյան և այսօր առավոտյան լարված է եղել շփման գծում: Ադրբեջանը, նենգորեն խախտելով Մոսկվայում ապրիլի 5-ին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին, հրետանու բոլոր միջոցներով հրետակոծել է դիրքերն ու բնակավայրները: Ունենք երկու զոհ: Զրուցել եմ ԼՂՀ ԱԺ ղեկավարի ու ԼՂՀ կառավարության ղեկավարի հետ. ՊԲ-ն լիարժեքորեն տիրապետում է իրավիճակին: Ներկայումս հարաբերական անդորր է»,- հայտնեց Շարմազանովը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը վարման կարգով ելույթ ունեցավ` ասելով, որ, դատելով պաշտոնական լուրերից, այս գիշեր հրետակոծությունն ավելի ինտենսիվ է եղել, քան նախորդ օրերին:
«Երեկ ես առաջարկեցի բանակցել վարչապետի հետ և քննարկում կազմակերպել: Լարվածության մեծացումը վկայում է, որ արժե դա անել: Եղե՞լ է քննարկում վարչապետի հետ»,- հարցրեց պատգամավորը:
Շարմազանովը խոստացավ ավելի ուշ պատասխանել այդ հարցին: