|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի և երկարամյա անձնվեր աշխատանքի համար բժիշկհամաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Դավիդյանցը հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Աս մասին հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի և երկարամյա անձնվեր աշխատանքի համար բժիշկհամաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Աշոտի Դավիդյանցին հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,- ասված է հրամանագրում:
Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցը կյանքից հեռացել է 2020թ. հոկտեմբերի 30-ին: