Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Դեկտեմբերի 2-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություններ, որոնց մասնակցել են ՎՊ առաջին, երկրորդ, հինգերորդ և իններորդ վարչությունների աշխատակիցները և նրանց աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամները:
Խորհրդակցությունների մասնակիցները տեղեկատվություն են ներկայացրել ՀՀ Վերահսկիչ պալատի 2015թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված և ՀՀ ՎՊ խորհրդի որոշումներով հաստատված արտածրագրային վերահսկողության թեմաների հետ կապված աշխատանքների ընթացքի և ամփոփման վերաբերյալ:
ՎՊ նախագահը շեշտել է սեղմ ժամկետներում աշխատանքներն ավարտին հասցնելու և արձանագրված արդյունքները վերջնական տեսքի բերելու անհրաժեշտության մասին:
Վերահսկիչ պալատի աշխատակիցները նշել են, որ պարոն Զաքարյանի հանձնարարականով հատուկ խստությամբ են ստուգել դրամաշնորհային և վարկային միջոցների օգտագործմանը վերաբերող վերահսկողության թեմաները:
Խորհրդակցությունների ավարտին Վերահսկիչ պալատի նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ: