|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ Փարիզում մեկնարկած` Կլիմայի հարցերով համաժողովի շրջանակում չի կայացել Պուտին-Էրդողան հանդիպումը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փաստացի մերժել է Թուրքիայի նախագահ Էրդողանի` հանդիպման մասին առաջարկը:
Համաժողովին ներկա եղած` Коммерсантъ-ի թղթակիցը պատմել է, թե ինչպես էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում համաժողովի շրջանակում հանդիպել ՌԴ նախագահի հետ՝ «նրան սպասելով անգամ զուգարանի մոտ»:
Լրագրողի խոսքերով` Թուրքիայի նախագահը աննպատակ «թափառում» էր միջանցքներում` անտեսելով լրագրողների հարցերը: Էրդողանն անգամ բաց է թողել համաժողովի լիագումար նիստը. նա սպասել է Պուտինին դահլիճի դռների մոտ, որտեղ ՌԴ նախագահը երկկողմ հանդիպում է անցկացրել:
Հանդիպման վերջին փորձը, ըստ լրագրողի, Էրդողանն արել է զուգարանի մոտ, սակայն` ապարդյուն: