|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Կրեմլում կայացած Պուտին-Օբամա համատեղ մամուլի ասուլիսում ՌԴ նախագահն անդրադարձել է այն հարցին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի պնդմամբ` Անկարան չի իմացել, որ խոցում է ռուսական ինքնաթիռ:
Պուտինն այս կապակցությամբ ասել է. «Մենք մեր օդուժի թռիչքի կոորդինատները եւ նպատակը հայտնում ենք ամերիկյան կողմին, որովհետեւ գործում է հակաահաբեկչական կոալիցիա, որը գլխավորում է ԱՄՆ-ը: Ես կարծում եմ, որ ուրեմն կամ ԱՄՆ-ը չի տեղեկացնում իր գործընկերներին այդ մասին, կամ մեր հատկացրած տեղեկատվությունը այս ու այն կողմ է բաց թողնում: Իհարկե այդտեղ հենց մեր ինքնաթիռը պետք է լիներ, բա էլ ու ՞մը պետք է լիներ: Ի՞նչ է, եթե թուրքերն իմանային, որ ամերիկյան ինքնաթիռ է, խոցելու՞ էին: Անհեթեթություն է այդ ամենը: Ու այսքանից հետո Թուրքիան անգամ ներողություն չի խնդրում. դե ինչ, դա ոչ թե մեր, այլ Թուրքիայի ընտրությունն է«,- հայտարարեց Պուտինը: