|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր մամուլը գրել է, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մոտ օրերս հրաժարական է տալու։
«Դրանով Նիկոլը խփում է երկու նապաստակ: Նախ՝ կատարում է իր տերերի հանձնարարականը Պապիկյանից ազատվելու վերաբերյալ, և երկրորդ 15 զինվորի մահը դուրս է գրում Պապիկյանի վրա՝ բաց թողնելով գոլորշին»,- մասնավորապես գրել է «Իրավունքը»։
Yerkir.am-ին ՊՆ-ից հայտնում են՝ Պապիկյանի հրաժարականի մասին լուրը անհեթեթություն է։ Ավելին, նախարարն այս շրջանում ակտիվորեն շարունակում է Զինված ուժերում բարեփոխումների շրջանակում զորամասեր այցերը։