Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բրիտանական Guardian պարբերականի` տնտեսական հարցերով խմբագիր Լարի Էլիոթնը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարություններին, ըստ որոնց` նախագահը պատրաստվում է վերջ տալ օտար ներդրողների ազդեցությանը թուրքական լիրայի վրա: Էլիոթը նշում է, որ Էրդողանի` սպեկուլյացիայով զբաղվողների դեմ սկսած պատերազմը «դասական Պյուրոսյան հաղթանակ է»:
«Կասկած չկա, որ Թուրքիան վնասներ է կրելու: Միակ հարցը` թե ինչ մեծության է լինելու այդ վնասը, և արդյո՞ք այն կզգացվի այլ պետությունների վրա: Էրդողանն ամեն ջանք գործադրում է, որպեսզի փոխհատուցի լիրայի կրած վնասները և փորձում է խոչընդոտել օտարերկրյա բանկերի` երկրից դուրս գալուն և կասեցնել արժույթի տատանումը: Որոշ մասնագետներ հայտարարում են, որ օտարերկրյա ներդրողները, տեսնելով այդ տատանումը, փորձում են նախքան ընտրությունները վաճառել իրենց բաժնետոմսերը», - Guardian-ին հղում անելով` հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը: