|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին խաղում սեփական հարկի տակ պարտվեց Ալբանիային։ Հանդիպման 9-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը դարձավ ինքնագոլի հեղինակ։ 14 րոպե անց Բերարդ Ջիմ-Շիտին կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ 76-րդ րոպեին Արմանդո Սոդիկան վերջակետ դրեց հանդիպմանը։
Եվ այսպես Ալբանիայի հավաքականը խմբում գրավելով 2-րդ հորիզոնականը, դուրս եկավ Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ, իսկ Հայաստանի հավաքականը 2 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը։ Հարկ է նշել, որ Հանրապետական մարզադաշտը հոտնկայս ծափահարում էր Ալբանիայի հավաքականին։