| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի մտերիմ Վիկտոր Սիվեցի կնոջ շքեղ առանձնատունը դարձել է Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի նստավայրը. հայտնում է Главком-ը` СorruptUA -ին հղումով:
Առանձնատան դարպասին «Ուկրաինայում Հայաստանի դեսպանի նստավայր» գրությամբ ցուցանակ է փակցվել: Ընդ որում` սեփականության իրավունքի ռեեստրում չկա տեղեկություն այն մասին, որ շքեղ առանձնատունը վարձով է տրվել: Անշարժ գույքի շուկայի մասնագետների հաշվարկներով՝ առանձնատան միջին գինը 2 մլն 400 հազար դոլար է:
СorruptUA-ն հարցում է ուղարկել դեսպանատուն՝ մանրամասներ պարզելու համար, սակայն հարցմանը չեն պատասխանել:
Յանուկովիչի իշխանության տարիներին Սիվեցը ղեկավարել է անտառային ռեսուրսների գործակալությունը, և ներկայումս քրեական գործ կա հարուցված` նրա որոշ ապօրինությունների հետ կապված:
Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ դեսպանի նստավայրը, ինչպես նաև դեսպանության տարածքն անձեռնմխելի են: Հետևաբար, Սիվեցն այդ կերպ իրեն պաշտպանում է իրավապահների խուզարկությունից: