Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարանդայի օդանավակայանի շահագործմամբ ադրբեջանաթուրքական տանդեմը կարող է փախստականների քողի ներքո արցախյան գրավյալ տարածքները բնակեցնել ինչպես ազերիներով, այնպես էլ պատերազմելու մեջ արհեստավարժության հասած աֆղանական կոնտինգենտով, միջազգային ահաբեկիչներով ու այդկերպ տարածքը դարձնել Արցախի, ինչու չէ, Հայաստանի վրա հարձակումների պլացդարմ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
«Շարունակում են ահագնացող մնալ աֆղանստանյան զարգացումերը: Պատահական չէ, որ խնդրի մեջ ներքաշված են ոչ միայն համաշխարհային գերտերությունները, այլ տարածաշրջանային մակարդակի համարում ունեցող երկրները:
Բոլորին արդեն ակնհայտ է, որ թալիբներն ու թուրքերն ունեն ընդհանուր շահեր, ինչի վկայումն է Քաբուլի օդանավակայանի փաստացի կառավարումը թուրքերին հանձնելու պատրաստակամությունը, ինչպես նաև այս ողջ ընթացքում Աֆղանստանում Թուրքիայի դեսպանատան անխափան գործունեությունը:
Թալիբների իշխանություն գալով՝ առանձնահատուկ կարևորություն է ստանում Գանձակի օդանավակայանի մերձ հարևանությամբ բոլորովին վերջերս Վարանդայի /Ֆիզուլի/ շրջանում կառուցված միջազգային օդանավակայանը, որի շահագործմամբ ադրբեջանաթուրքական տանդեմը կարող է փախստականների քողի ներքո արցախյան գրավյալ տարածքները բնակեցնել ինչպես ազերիներով, այնպես էլ պատերազմելու մեջ արհեստավարժության հասած աֆղանական կոնտինգենտով, միջազգային ահաբեկիչներով ու այդկերպ տարածքը դարձնել Արցախի, ինչու չէ, Հայաստանի վրա հարձակումների պլացդարմ:
Հայաստանյան անվտանգության մարմինները միայնակ ու սեփական ուժերով չեն կարող դիմակայել նշված մարտահրավերին: Հետևաբար խնդիրը լուծելի է բացառապես մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ սերտ ու վստահելի համագործակցությամբ: Սակայն Հայաստանի իշխանության ներսում սորոսական թևի զգալի ազդեցությունը, որը երաշխիք է ամեն վայրկյան դեպի Արմուտք կուրսի փոփոխման, Ռուսաստանին բնականաբար հետ է պահելու ակտիվ ներգրավվածությունից, և տարածաշրջանը դեմոգրաֆիկ փոփոխությունների ենթարկելու արդյունքում բնակեցվելու է մուսուլմանական արմատական ծայրահեղ հայացքներ ունեցող տարրերով»,- նշված է հայտարարությունում: