Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կարծում է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ համագործակցության մեծ ներուժ կա, որը օգուտ կբերի բոլորին։ «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Կլաարը․ փոխանցում է Aliq Media-ն։
«Վրաստանը մեծ ներուժ ունի երկու հարևաններին միավորելու համար: Թբիլիսին կարող է օգնել հարևներին համագործակցել այնպիսի ոլորտներում, որտեղ նախկինում համագործակցությունը անհնար էր թվում, բայց հիմա ավելի հնարավոր է դառնում: Այսպիսով, Վրաստանը մեծ ներուժ ունի որպես խրախուսող, գաղափարներ առաջարկող կողմ», — «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Կլաարը։
Նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորումը, հաղորդակցությունների և առևտրային հարաբերությունների վերականգնումը շահավետ կլինի հատկապես հարավկովկասյան այս երեք երկրների համար․
«Ղարաբաղյան հակամարտությունը, իհարկե, ազդում է Վրաստանի վրա: Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռ չկան խաղաղ բանակցություններ, շփման պատրաստակամություն և ազատ առևտուր, անդրադառնում է նաև Վրաստանի վրա։ Այս հակամարտության պատճառով երեք երկրներն էլ, այդ թվում և Վրաստանը, կորցնում են տնտեսական հնարավորությունները»։
Տոյվո Կլաարն ասում է, որ Եվրամիությունը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու հարցում. «հետաքրքրության օբյեկտը խաղաղ և զարգացած Հարավային Կովկասն է»։
«Դիտորդական առաքելությունն այն է, ինչ մենք կարող ենք անել կարճաժամկետ հեռանկարում, բայց այն չի կարող երկար տևել: Որոշ ժամանակով Վրաստանից առաքելության մի մասը տեղափոխում ենք Հայաստան-Ադրբեջան սահման», — ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ անդրադառնալով նաև Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու մասին Լյուքսեմբուրգում օրեր առաջ ԵՄ արտգործնախարարների ընդունած որոշմանը։