|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Yerkir.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ գիշերը Երևանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում 5 և 2 տարեկան երեխաների հետ ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու մասին: Մեր տեղեկություններով՝ 40-ամյա քաղաքացին նախկինում ևս ինքնավնասման փորձ է կատարել (փորձել է պարանոցը կտրել): Տեղեկություններ կան, որ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի:
Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ ոստիկանության Կենտրոնի բաժնում հետաքննություն է ընթանում:
Հիշեցնենք, որ 40-ամյա կինը երեխաների հետ փորձել էր ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը: Քաղաքացին ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ՝ վերին և ստորին վերջույթների շրջանում, և հոսպիտալացվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծանր է: