«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին Ազատության հրապարակում ինքնասպանության փորձ է եղել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից:
38-ամյա տղամարդը փորձել է բենզինը լցնել իր վրա և ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործել, սակայն դեպքի վայրում գտնվող ոստիկաններին հաջողվել է կանխել տղամարդու ինքնասպանության փորձը: