Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Համաշխարհային ճգնաժամի պայմաններում, տնտեսական իրողությունների պայմաններում տնտեսվարողների և տնտեսության կյանքը բարդանում է, բնականաբար, ֆինանսական հոսքերը կրճատվելու են, պրոբլեմներ, դժվարություններ են լինելու: Եթե կան դժվարություններ, բնականաբար, կյանքն էլ որոշ հատվածում կդժվարանա. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը`պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի սոցապնախարարի այն պնդմանը, թե կյանքն առաջիկայում վատանալու է:
Դիտարկմանը, թե հանրության մոտ հարց է հնչում` ինչո՞ւ պաշտոնյաների կյանքը չի վատանում, միայն հասարակ ժողովրդի կյանքն է վատանում, նախարարը պատասխանեց. «Ինչո՞ւ է ձեզ թվում, որ պաշտոնյաների կյանքը չի վատանում: Պաշտոնյաների մեծ մասը հանգիստ չի կարողանում քնել»:
Դիտարկմանը, թե իրենց փողերն են հաշվում, Խաչատրյանը պատասխանեց, որ նրանք փող հաշվողներ ունեն: «Եթե պետական պաշտոնյան մտածում է, որ պաշտոնը վայելքի համար է, բնականաբար, կհաշվի իր գումարները: Եթե պետական պաշտոնյան անհանգստանում է գործի, երևույթների մասին, բնականաբար, ինքն էլ հայտնվում է վատ վիճակում»,- ասաց նախարարը:
Հարցին, թե նախարարը, ով կանխատեսում է, թե վիճակը վատանալու է, չպե՞տք է հրաժարական տա, Խաչատրյանը պատասխանեց. «Ամեն օր կարող են հրաժարականներ լինել, եթե առաջնորդվենք ձեր լոգիկայով: Աշխարհում կառավարությունները, առավել ևս՝ ներկա պայմաններում, երբ լրատվամիջոցները շատ ազատ են, երբ կան սոցիալական ցանցեր, որտեղ ժողովուրդը ամեն ինչի մասին իմանում է, բնականաբար, կառավարությունների համար կյանքը վատանում է: Կառավարությունների խնդիրն այն է, որ կարողանան այնպես անել, որ ռիսկերը թուլանան»:
Դիտարկմանը, թե շատ խոսվեց այն մասին, որ սուղ բյուջեի պայմաններում որոշակի խնայողություններ չեն արվել, հակասություն չկա՞, արդյոք, մի կողմից աղքատ բնակչություն, մյուս կողմից՝ այսպիսի շքեղությունների՝ մեքենաներ, գործուղումներ, միջև, Խաչատրյանն արձագանքեց. «Կա, դրա մեջ տրամաբանություն կա, եթե դուք ուշադիր հետևեք, կոնկրետ ֆինանսների նախարարությունը ոչ թե հիմա, այլ հունվար ամսվանից կրճատումներ է արել. մոտավորոապես չորս միլիարդ մենք կրճատել ենք: Կրճատել ենք նաև մեր ծառայողական մեքենաները: Եթե որևէ ծառայող հնից արդեն ունի իր մեքենան, վերցնելը շատ ավելի դժվար է, բայց մենք գնում ենք այդ ճանապարհով: Մեր տրանսպորտային միջոցներն ենք դուրս գրում, մեկ օրում հնարավոր չէ, որ, ասենք, ֆինանսների նախարարությունը վերցնի ու ասի, որ այս ինչ ոլորտում կրճատումներ են անում: Պետք է ռեֆորմ կատարել, բարեփոխումներ և դրա շրջանակներում պետք է ամեն ինչ արվի: Նույնիսկ մեկ տարում չես կարող դա անել»:
Խաչատրյանի խոսքով` իրենք հինգ տարվա ընթացքում 57 տեսչությունից թողել են 21-ը: «Դրա շրջանակներում կրճատվեցին բազմաթիվ հարկային ծառայողներ: Հիմա էլ այդ պրոցեսը շարունակվում է: Բայց երբ կազմավորվում էր ֆինանսների նախարարությունը, դուք մեզ քննադատում էիք, թե մարդիկ դուրս են մնում, կրճատումներ ենք անում: Բա պետք ա կրճատումներ էլ լինեն: Նախ աշխատավարձ բարձրացրեցինք, բայց հիմա աշխատավարձը չենք կարող նվազեցնել, որովհետև լուրջ սոցիալական խնդիրներ կան, բայց այն հատվածներում, որտեղ հնարավորություն կա կրճատելու, կանենք: Եթե կյանքը վատանա, պետք է կրճատենք: Կառավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է կատարում»,- ասաց նախարարը: