կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-09 14:21
Սպորտ

Արտակ Օսեյանը հրապարակել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը

Արտակ Օսեյանը հրապարակել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը

Նոյեմբերի 13-ին և 17-ին Հայաստանի՝ մինչև 21 տարեկանների հավաքականը կանցկացնի Եվրոպայի՝ մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության հերթական հանդիպումները՝ արտագնա խաղերում մրցելով, համապատասխանաբար, Ուելսի և Դանիայի հավաքականների հետ:

Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի՝ մինչև 21 տարեկանների հավաքականը նոյեմբերի 9-ից 11-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականը Ուելս կմեկնի նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը: Հայաստանի՝ մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը Ուելսի և Դանիայի հավաքականների հետ հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է 20 ֆուտբոլիստի. 

 

Դարպասապահներ

 

Անատոլի Այվազով «Փյունիկ»

Գրիգոր Մակարյան «Բանանց »

 

Պաշտպաններ

 

Արթուր Քարտաշյան «Փյունիկ»

Ռոբերտ Հակոբյան  «Փյունիկ»

Հովհաննես Ներսիսյան «Փյունիկ»

Արամ Շախնազարյան  «Բանանց»

Արմեն Մանուչարյան «Բանանց»

Նարեկ Պետրոսյան «Բանանց»

Իվան Մամախանով «Տորպեդո» (Արմավիր,Ռուսաստան)

 

Կիսապաշտպաններ

 

Ղուկաս Պողոսյան «Փյունիկ»

Ալիկ Առաքելյան «Փյունիկ»

Սարգիս Շահինյան «Փյունիկ»

Գոռ Մալաքյան «Շիրակ»

Կարեն Հարությունյան «Բանանց»

Նաիրի Մինասյան «Բանանց»

Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)

 

Հարձակվողներ

 

Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ»

Պետրոս Ավետիսյան «Բանանց»

Էդգար Հարությունյան «Ուլիս»

Արթուր Միրանյան

 

ՀՖՖ պաշտոնական կայք