Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդը» գրում է . «ՌԴ Տուլայի տարածաշրջանում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո ավտոբուսով ուղևորափոխադրման ոլորտը հայտնվել է հայ հանրության ուշադրության կենտրոնում։ Ինչպես հայտնի է՝վերջին տարիներին ավտոբուսով միջպետական ուղևորափոխադրումը մեծ պահանջարկ է վայելում։ Պաշտոնական վիճակագրության տվյալներից «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ, որ Հայաստանից հատկապես դեպի ՌԴ ավտոբուսով և ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալներն այսօր գրեթե հավասարվել են։
Ոչ պաշտոնական հաշվարկներով՝ խոսքը մոտ մեկ միլիոն ուղևորների մասին է։ Մոսկվայի ավտոբուսի տոմսն արժի 20-ից 30 հազար դրամ։ Այսինքն՝ միջին հաշվարկով այս շուկայի ընդհանուր շրջանառությունը կազմում է մոտ 25 միլիարդ դրամ կամ շուրջ 50 մլն դոլար։ Իսկ եթե այդ նույն ուղևորներն ինքնաթիռից օգտվեն, ապա այս դեպքում շրջանառությունը կկազմի առնվազն 200 մլն դոլար։ Հենց այդքան գումարի շրջանառություն են կորցնում ռուսական ավիաընկերությունները, որոնք իրականացնում են ինքնաթիռով ՀՀ-ՌԴ ուղևորաշրջանառությունը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։