Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանն այսօր նախաձեռնել է լսումներ Հայաստանում ծրագրային բյուջետավորման ներդրման վերաբերյալ:
Ծրագրային բյուջետավորման նպատակն է բարձրացնել բյուջետային գործընթացի արդյունավետությունը, բյուջեի թափանցիկությունը և բարելավել բյուջետային գործընթացի հաշվետվողականությունը: Սա այս թեմայով երկրորդ լսումն է:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, թե բյուջեի՝ երկուշաբթի սկսվող քննարկման ժամանակ կառավարությունը ԱԺ-ին բյուջեի նախագիծը ներկայացնելու է ծրագրային բյուջետավորման ձևով:
«Ծրագրային բյուջետավորման ներդրումը ինքնանպատակ չէ»,- ասաց նա` ընդգծելով, որ, 2014թ. սկսած, ՀՀ-ում իրականացվում են բյուջետային ծրագրավորմանն անցնելու աշխատանքներ: Ըստ նրա՝ 2016թ. պետական բյուջեի, որ հաջորդ շաբաթ կքննարկվի ԱԺ մշտական հանձնաժողովներում, ծրագրերի շուրջ 15 տոկոսը, բյուջետային ծախսերի 25 տոկոսը, շնորհիվ այս նոր համակարգի, կունենան բարելավված կատարողական հիմնական ցուցանիշներ:
Ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրումը, Պավել Սաֆարյանի ներկայացմամբ, ոչ թե մեկ-երկու տարվա գործընթաց է, այլ առնվազն երեսուն տարվա ներդրման կարիք կունենա: «Այս համակարգի ներդրումը ինքնանպատակ չէ: Մեր սկզբունքն է՝ մենք պետք է անպայման արդյունքներ ունենանք: Մեր նպատակը աշխարհում ոչ թե առաջնամարտիկ լինելն է, այլ կոնկրետ արդյունքներն են: Ծրագրային բյուջետավորման արդյունքում կավելանա բյուջեի թափանցիկությունը ու կբարելավվի կառավարումն ու արդյունավետությունը»,- ասաց Պավել Սաֆարյանը:
Ծրագրային բյուջետավորման արդյունավետ գործունեության համար, ըստ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի, պահանջվում է նաեւ պետական մարմինների կարողությունների զգալիորեն ավելացում: «Իսկ դրա համար ցանկություն է հարկավոր»,- ասաց նա: