կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-29 10:13
Իրավական

«Վարդաշեն» ՔԿՀ-ի պետն աշխատանքից ազատման դիմում է գրել. «Հրապարակ»

 «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետն աշխատանքից ազատման դիմում է գրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կալանավայրերում չլսված, չտեսնված «խոշոր» չափի՝ 30 հազար դրամանոց «սպարտիվկայի» համար քրեական հետապնդման ենթարկվող «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա նշեց, որ Մանուկ Պողոսյանը հոկտեմբերի 26-ին աշխատանքից ազատման դիմում ներկայացրել է, սակայն դեռեւս ազատման մասին հրաման չկա, այժմ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է արդարադատության գնդապետ Վ. Եղիազարյանը: ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից եւս մեզ հայտնեցին, որ առայժմ ազատման հրաման չկա:

Ավելի վաղ yerkir.am-ը հայտնել էր, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: Yerkir.am-իտեղեկություններով` Մ. Պողոսյանի վերաբերյալ քրեական գործ է քննվում ՀՔԾ-ում: Խոսքը վերաբերում է խոշոր չափերի կաշառք ստանալու փաստին:

Մեր տեղեկություններով՝ այս գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել «Վարդաշեն» ՔԿՀ-ում, սակայն ոչինչ չի հայտնաբերվել: