Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Վահե Գուլանյանը:
«Սևան» ազգային պարկի տնօրենի տեղեկացմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարությունն աշխատանքից ազատման դիմումը դեռևս չի մակագրվել։
«Դիմումը ներկայացրել եմ հոկտեմբերի 12-ին: Կարծեմ՝ 21 աշխատանքային օրվա մեջ պետք է որոշեն՝ մերժում են, թե ընդունում»,- հայտնեց նա:
Վահե Գուլանյանը «Սևան» ազգային պարկի տնօրենի պաշտոնում է 2017 թ.-ից, իսկ մինչ այդ 2 տարի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է եղել:
«Սևան» ազգային պարկի տնօրենը նշեց, որ սա աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու առաջին դեպքը չէ. «Բազմիցս դիմում գրել եմ, բայց ոչ այս նախարարին: Հեղափոխությունից հետո սա առաջին դիմումն է»:
Վահե Գուլանյանը հայտնեց, որ նպատակ ունի տեղափոխվել բիզնես ոլորտ: Նա վստահեցրեց, որ աշխատանքից ազատվելու հարցում որևէ քաղաքական խնդիր չկա. «Ցանկանում եմ տեղափոխվել միջազգային գիտաարտադրական խոշոր բիզնեսի ոլորտ»: