Միասին կարող ենք
կարևոր
1261 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-22 09:46
Հասարակություն

Վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. ԱՆ

Վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. ԱՆ

Հունիսի 22-ին՝ ժամը 06։15-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության ծառայողներ և ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները. կա մեկ զոհ և ինը տուժած։

Վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած:

Երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: