ԱԺ պատգամավոր, «Այո»-ի շտաբի պետի տեղակալ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրուցելիս անդրադարձավ «Այո»-ի քարոզարշավին: Նա նշեց, որ, ինչպես յուրաքանչյուր քարոզարշավի ժամանակ, այնպես էլ այս անգամ, լինելու են մարզային հանդիպումներ:
Հարցին, թե կոնկրետ ի՞նչ տեսակի հանդիպումներ են լինելու, Կարապետյանը պատասխանեց. «Դժվար է ասել, յուրաքանչյուր տարածքում սպեցիֆիկ մոտեցում կլինի: Ըստ տարածքների` կկողմնորոշվենք»:
Հարցին, թե կհաջողվի՞ համոզել ժողովրդին, որ «այո» ասեն, պատգամավորը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կհաջողվի»:
Իսկ ո՞րն է լինելու գլխավոր մեսիջը, որ մարդիկ լսեն և ասեն` «այո»: Կարապետյանը պատասխանեց. «Այդ թեմայով այնքան են խոսել, որ արդեն ավելորդ եմ համարում դրա մասին խոսել»: