|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում տեղակայված աղբամանե բարիկադներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով ինչ-որ բան էր փնտրում աղբամաններում: Հիշեցնենք, որ մեկ ժամ առաջ ոստիկանությունը հայտարարել էր, որ տեղեկություններ են ստացվել, որ ցուցարարների և ոստիկանական պատի միջև ընկած հատվածում պայթուցիկ սարքեր կան :
Վալերի Օսիպյանը, դիմելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին ՝ նրան հորդորեց , որ պատգամավորներից ինչ-որ մեկը հայտարարություն անի և հորդորի քաղաքացիներին հեռանալ պողոտայից : Սակայն պատգամավորը հայտնեց , որ իրենք նման լիազորություն չունեն և կարող են միայն պատ կազմել:
Օսիպյանն էլ իր հերթին հայտարարեց. <<պատգամավորներ կան, որ ուղղակի ներկա են: Ես անիմաստ եմ համարում խաղաղության պատը, դրա փոխարեն կարելի է մոտենալ քաղաքացիներին և բացատրել օրենքը: Կանգնել են , ումի՞ց են պաշտպանում քաղաքացիներին>>,-ասաց Օսիպյանը:
Նշենք, որ այս պահին այս պահին ոստիկանական պատը բավականին նոսր է, նրանց թիկունքում է Վլադիմիր Գասպարյանը: