Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ հուլիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվում, որ Վանաձոր քաղաքի ուսանողական 4-րդ շենքի 31 բնակարանում կրակոցներ են հնչել և նշված բնակարանից 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված շենք են ժամանում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել նշված շենքի բնակիչ 31-ամյա Վլադիմիր Գրիգորյանը ձեռքերի դաստակները կտրած և ոտքի վնասվածքով և ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը:
Հարևանները պատմել են` «Կեսօրին Վլադիմիրը իր ձեռքի դաստակները իր անչափահաս երեխաների ներկայությամբ կտրում է հետո երեխաներին ասում է, որ մամային ասեք, որ ես երակներս կտրել եմ թող գա դանակը տանի, վախվորած երեխաները մտնում են իրենց հարևանի տուն և կատարվածի մասին ասում հարևանին: Հարևանն էլ այդ մասին տեղեկացնում է Բազումի բաժնի օպերլիազորին ու հայտնում, որ երեխաները վախվորած են: Օպերլիազորը մեկնում է նշված հասցե և մտնում է տուն փորձում է օգնություն ցուցաբերել Վլադիմիրին ու այդ ժամանակ Վլադիմիրը աթոռով թիկունքից հարվածում է օպելիազորի գլխին և նրան տապալում է գետնին: Օպերլիազորը կրակում է»:
Մանրամասները` այստեղ: