կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-23 12:15
Հասարակություն

Նույնականացման քարտով մասնակցությունն անհամաչափություն է ստեղծում անձնագրով քվեարկողների հետ հարաբերություններում. Արծվիկ Մինասյան

Նույնականացման քարտով մասնակցությունն անհամաչափություն է ստեղծում անձնագրով քվեարկողների հետ հարաբերություններում. Արծվիկ Մինասյան

ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինսայանն այսօր խորհրդարանում անդրադարձավ նույնականացման քարտերով քվեարկելու ժամանակ վերահսկողության մեխանիզմներին: Պատգամավորն առաջարկեց մի քանի մեխանիզմներ, որոնք կկարգավորեն այդ գործընթացը:

«Մենք առաջարկում ենք, որ նույնականացման քարտի հետ լինի տեղեկանք, որը տրվում է անձնագրերի և վիզաների վարչության կողմից: Նույնականացման քարտի հետ եթե չլինի տեղեկանք, մարդիկ թող չկարողանան իրականացնել գործընթացը: Քաղաքացիները թող գնան անձնագրային վարչություն և ստանան տեղեկանք»,- ասաց Մինասյանը և հավելեց. «Մենք առաջարկում ենք, որ գրավոր ծանուցման ինստիտուտի հետ անձնագրերի և վիզաների վարչությունը ծանուցում ուղարկի`կցելով նաև տեղեկանք: Այլ կերպ ասած` մենք սրանով հեշտացնում ենք ընտրողի` փաստաթղթի ստացումը: Հնարավորություն ենք տալիս ընտրողի իրավունքների իրականացումը կատարել և կասկածների փարատման ուղղությամբ որոշակի խնդիրներ լուծել»:

Ըստ պատգամավորի` անձի` միայն նույնականացման քարտով մասնակցությունն անհամաչափություն է առաջացնում անձնագրով քվեարկողների հետ հարաբերություններում:

«Այս հարցը պետք է բաժանել երեք մասի: Եթե մարդն ունի նույնականացման քարտ և անձնագիր, անձնագրում պետք է դրոշմակնիք լինի և տեղեկանք: Այն մարդիկ, ովքեր ունեն նույնականացման քարտ, թող ներկայանան տեղեկանքով: Երրորդ տարբերակը` երբ մարդն ունի կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ»,- նշեց Մինասյանը: