Ուկրաինայում նախագահական ընտրություններին քվեարկողների մասնակցությունը հատել է 45 տոկոսի սահմանը: Այս մասին հաղորդում է
РИА Новости-ն: Միևնույն ժամանակ նշվում է, որ ըստ ուկրաինական ընտրական օրենսդրության, մասնակցության որևէ շեմ նախատեսված չէ: Նախագահի պաշտոնի համար պայքարում են 39 թեկնածուներ, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Նախագահական քարոզարշավում առավելություն ունի շոումեն Վլադիմիր Զելենսկին, ընտրություններից մեկ շաբաթ առաջ նրա վարկանիշն աճել է հասնելով 30 տոկոսի:Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին պատրաստ է ձայն տալ քաղաքացիների 17 տոկոսը: Նախագահը պաշտոնավարելու է հինգ տարի: