|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԵԱՀԿ Մինսկի խումբն ընթացիկ աշնանը կարող է հանդիպում անցկացնել ԼՂ հակամարտության հարցով, բացառված չէ նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Այս մասին հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Մոսկվայում ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ ինքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտությունը։
«Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բռնության աճով։ Անհրաժեշտ է աշխատել քաղաքական ղեկավարության հետ»,- հավելել է Զանիերը։