Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: Նիստի ավարտից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկվել են ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ մասնակցության հարցերը` ակնկալելով ակտիվ քարոզարշավ:
«Կազմակերպված մասնակցություն ՏԻՄ ընտրություններին ցուցաբերում է ՀՀԿ-ն: Ուզում եմ ֆիքսենք, որ քաղաքական հաջողությունները օդից չեն ընկնում, և հատկապես խորհրդարանական կառավարման համակարգում կուսակցությունները պետք է ակտիվ մասնակցություն ունենան ընտրություններում` ունենալով ինստիտուցիոնալ համակարգ»,- ասաց Աշոտյանը:Նա նշեց, որ հպանցիկ անդրադարձ է եղել հաջորդ շաբաթվա ընթացքում Ժնևում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որը նախաձեռնել են Մինսկի Խմբի համանախագահները:
Լրագրողների հարցին, թե ինչ է ակնկալվում նախագաների հանդիպումից, Արմեն Աշոտյանը նշեց.
«Նման հարց ԳՄ նիստում չի քննարկվել, կարող եմ արտահայտել իմ անձնական տեսակետը: Բանակցային սեղանին են Վիենայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներում ընդունված սկզբունքները, որպես բանակցային գործընթացի և վստահության մթնոլորտի վերականգնման սկզբունք: Բանակցային գործընթացը շարունակվում է, դրանում առաջնային կլինի վստահության մթնոլորտի վերականգնումը»: