Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստանի Դաշնությունից` դեսպան Իգոր Պոպովի, ԱՄՆ-ից՝ դեսպան Ջեյմս Ուորլիքի և Ֆրանսիայից` դեսպան Պիեռ Անդրյոյի) և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անդրեյ Կասպրշիկի հետ. տեղեկացնում է ԵԱՀԿ-ի կայքը:
Դեսպանները Դաչիչին տեղեկացրել են շփման գծում բռնությունների վերջին ալիքի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ ունեցած բանակցությունների մասին։
Դաչիչը խստորեն դատապարտել է վերջին էսկալացիան՝ ցավակցելով զոհերի ընտանիքներին և կոչ անելով բոլորին՝ առավելագույն զսպվածություն դրսևորել ու լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ աշխատել: Նա նաև իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի և դեսպան Կասպրշիկի աշխատանքին և վերահաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև կարգավորման համար բանակցային գործընթացի առաջխաղացման, ինչպես նաև վստահության ամրապնդման վերաբերյալ նրանց կոչը։
«Մինչ հաջորդ նախագահական գագաթաժողովը, ինչպես արդեն քննարկվել է, կլինի մի լավ քայլ այդ ուղղությամբ»,- ասել է Դաչիչը: